1Հայկական Ուսումնական Կենտրոնը գործում է Նազովրեցու Եվրոպական Քոլեջի կազմում, որի ադմինիստրատիվ կենտրոնը գտնվում է ` Frankfurter Straße 16-18, 63571 Gelnhausen, Germany հասցեով:
Անձնական տվյալների գաղտնիության պարտավորություն
ՆԵՔ-ում Ձեր ակադեմիական գործունեության ընթացքում, որպես ուսանող, Ձեզ հասանելի կլինեն այլ ուսանողների և ուսուցիչների անունները, լուսանկարները, կարծիքները և այլ անձնական տեղեկություններ: Մենք խնդրում ենք Ձեզ գաղտնի պահել այս տեղեկատվությունը:
Տվյալների պաշտպանություն և տեղեկատվության գաղտնիություն, ընդունելության գործընթացի համար
ՆԵՔ-ը պարտավորվում է մշակել տվյալներ՝ համաձայն GDPR-ի իր պարտականությունների:
Ընդհանուր տվյալներ: Այս տեսքով պահանջված տվյալները, ինչպես նաև բեռնված լուսանկարները մշակվում են ըստ GDPR- ի Art. 6 subs. 1 lit. b)- կետով: Այս տվյալները անհրաժեշտ են Ձեզ որպես ուսանող ընդունելու, ուսանողական ֆայլ ստեղծելու և Ձեզ հետ շփվելու համար: Այս տվյալները ներսից կիսվում են անձնակազմի և դասախոսների հետ:
Հատուկ տվյալներ: Այս ձևը հատուկ տվյալներ չի պահանջում: Այնուամենայնիվ կարելի է ենթադրել, որ ՆԵՔ-ում գրանցումն ինքնին կարող է վկայել անձի կրոնական համոզմունքների մասին:
Այս տեղեկատվությունը մշակվում է համաձայն GDPR- ի Art. 9 subs. 2 lit. a) կետի: Այս հատուկ տվյալների օգտագործումը պահանջում է Ձեր համաձայնությունը:
Ներքին տվյալների փոխանցում: Մեր կրթական մանդատն իրականացնելու և ուսանողների հետ մեր պայմանավորվածությունը կատարելու համար, ուսանողի բոլոր տվյալները կիսվում են ներքին կարգով: Որպես կանոն, դա արվում է մեր ամպային (Cloud) պահեստի և ծառայություններ մատուցողների միջոցով: Կարևոր է նշել, որ տվյալների ստացողների մի մասը, գտնվում է Եվրամիության սահմաններից դուրս՝ այսպես կոչված երրորդ երկրներում: Քանի որ ,այս տվյալների մի մասը հատուկ տվյալ է, մենք պահանջում ենք Ձեր համաձայնությունը փոխանակման համար՝ համաձայն GDPR- ի Art. 49 subs. 1 lit. a) կետի:
Փոխանցվող տվյալները կարող են լինել ընդհանուր տվյալներ` ինչպես նշված է GDPR-ի Art. 6 -ում, ինչպես նաև հատուկ տվյալներ` ինչպես նշված է GDPR-ի Art. 9-ում:
Իմացեք, որ ԵՄ-ից դուրս երկրները իրավաբանորեն կապված չեն GDPR-ի կանոնակարգերի հետ և կարող են չընկալվել որպես անվտանգ երրորդ երկիր GDPR-ի իմաստով: Սա նշանակում է, որ տվյալները կարող են մշակվել կամ պահանջվել տվյալներ հյուրընկալող կազմակերպություններից՝ ԵՄ-ից դուրս գտնվող երկրների իշխանությունների կողմից, տարբեր նպատակներով՝ առանց նրանց դեմ իրավական միջոցներ ձեռնարկելու իրավունքի:
Հետևաբար, չի կարելի բացառել, որ այս իշխանությունները մշակեն, գնահատեն և մշտապես պահպանեն Ձեր տվյալները մոնիտորինգի նպատակներով: Մենք որևէ ազդեցություն չունենք այս վերամշակման գործունեության վրա։
Համաձայն Հեսսենի (Գերմանիա) համալսարանական արխիվների պահպանման ժամկետների՝ այս տվյալների պահպանման ժամկետը 60 տարի է:
Տվյալների համար պատասխանատու է European Nazarene College e.V., Frankfurter Strasse 16-18, 63571 Gelnhausen, Germany, որը ներկայացնում է խորհրդի գործադիր կոմիտեն որպես վերահսկիչ:
Տվյալների պաշտպանության մեր Կոնտակտային անձը և պատասխանատուն Տանյա Բաումն է, էլ. փոստ՝ dpo@eunc.edu.
Ցանկացած ժամանակ դուք հնարավորություն ունեք ՆԵՔ-ի վերահսկիչից տեղեկատվություն ստանալ Ձեր մասին պահվող անձնական տվյալների վերաբերյալ, ինչպես նաև պահանջել ուղղում, ջնջում կամ սահմանափակում: Բացի այդ, իրավասու վերահսկող մարմնին բողոք ներկայացնելու իրավունք կա։ Հատուկ տվյալների և՛ անձնական, և՛ հատուկ տվյալների փոխանցման համար, դուք կարող եք ցանկացած պահի չեղարկել հետագա մշակման համար գործող Ձեր համաձայնությունը: Հետ կանչելու դեպքում, ՆԵՔ-ում պահվող Ձեր արխիվացված տվյալները կսահմանափակվեն: Այս համաձայնությունը չեղարկելու համար նամակ ուղարկեք dpo@eunc.edu Էլ. հասցեին:
Տվյալների պաշտպանության մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել մեր տվյալների պաշտպանության և գաղտնիության քաղաքականության մեջ, հետևյալ հղումով՝ https://www.eunc.edu/privacy-policy/
Համաձայնություն