CL_Participant_Registration - Armenia

EuNC Logo
EUROPEAN NAZARENE COLLEGE (ՆԱԶՈՎՐԵՑՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔՈԼԵՋ)

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Հայաստանի Ուսումնական Կենտրոն1
Ուսումնական Կենտրոնի Ադմինիստրատոր:
armeniaadmin@eunc.edu
Website: https://enf.eunc.edu

1Հայկական Ուսումնական Կենտրոնը գործում է Նազովրեցու Եվրոպական Քոլեջի կազմում, որի ադմինիստրատիվ կենտրոնը գտնվում է ` Frankfurter Straße 16-18, 63571 Gelnhausen, Germany հասցեով:
Անձնական տվյալների գաղտնիության պարտավորություն

EuNC-ի միջոցառումների ընթացքում որպես մասնակից՝ դուք կտեղեկանաք այլ մասնակիցների, ուսանողների, համակարգողների և դասախոսների անուններին, լուսանկարներին, կարծիքներին և անձնական բնույթի այլ տվյալների։ Խնդրում ենք այդ տեղեկատվությունը պահել գաղտնի։
Տվյալների պաշտպանություն և տեղեկատվության գաղտնիություն, ընդունելության գործընթացի համար

ՆԵՔ-ը պարտավորվում է մշակել տվյալներ՝ համաձայն GDPR-ի իր պարտականությունների:

Ընդհանուր տվյալներ: Այս տեսքով պահանջված տվյալները, ինչպես նաև բեռնված լուսանկարները մշակվում են ըստ GDPR- ի Art. 6 subs. 1 lit. b)- կետով: Այս տվյալներն անհրաժեշտ են ձեզ որպես մասնակից գրանցելու, մասնակցի վերաբերյալ գրառում ստեղծելու և ձեզ հետ հաղորդակցվելու համար։ Այս տվյալները ներքին կարգով տրամադրվում են աշխատակազմին, վարողներին և դասախոսական կազմին։

Հատուկ տվյալներ: Այս ձևը հատուկ տվյալներ չի պահանջում: Այնուամենայնիվ  կարելի է ենթադրել, որ ՆԵՔ-ում գրանցումն ինքնին կարող է վկայել անձի կրոնական համոզմունքների մասին:

Այս տեղեկատվությունը մշակվում է համաձայն GDPR- ի Art.  9 subs. 2 lit. a) կետի:  Այս հատուկ տվյալների օգտագործումը պահանջում է Ձեր համաձայնությունը:

Մեր կրթական առաքելությունն իրականացնելու և մասնակիցների հետ կնքված պայմանավորվածությունը կատարելու նպատակով՝ մասնակիցների վերաբերյալ բոլոր տվյալները կիսվում են կազմակերպության ներսում։ Որպես կանոն, դա արվում է մեր ամպային (Cloud) պահեստի և ծառայություններ մատուցողների միջոցով: Կարևոր է նշել, որ տվյալների ստացողների մի մասը, գտնվում է Եվրամիության սահմաններից դուրս՝ այսպես կոչված երրորդ երկրներում: Քանի որ ,այս տվյալների մի մասը հատուկ տվյալ է, մենք պահանջում ենք Ձեր համաձայնությունը փոխանակման համար՝ համաձայն GDPR- ի Art. 49 subs. 1 lit. a) կետի:

Փոխանցվող տվյալները կարող են լինել ընդհանուր տվյալներ` ինչպես նշված է GDPR-ի Art. 6 -ում, ինչպես նաև հատուկ տվյալներ` ինչպես նշված է GDPR-ի Art. 9-ում:

Իմացեք, որ ԵՄ-ից դուրս երկրները իրավաբանորեն կապված չեն GDPR-ի կանոնակարգերի հետ և կարող են չընկալվել որպես անվտանգ երրորդ երկիր GDPR-ի իմաստով: Սա նշանակում է, որ տվյալները կարող են մշակվել կամ պահանջվել տվյալներ հյուրընկալող կազմակերպություններից՝ ԵՄ-ից դուրս գտնվող երկրների իշխանությունների կողմից, տարբեր նպատակներով՝ առանց նրանց դեմ իրավական միջոցներ ձեռնարկելու իրավունքի:

Հետևաբար, չի կարելի բացառել, որ այս իշխանությունները մշակեն, գնահատեն և մշտապես պահպանեն Ձեր տվյալները մոնիտորինգի նպատակներով: Մենք որևէ ազդեցություն չունենք այս վերամշակման գործունեության վրա։

Համաձայն Հեսսենի (Գերմանիա) համալսարանական արխիվների պահպանման ժամկետների՝ այս տվյալների պահպանման ժամկետը 60 տարի է:

Տվյալների համար պատասխանատու է European Nazarene College e.V., Frankfurter Strasse 16-18, 63571 Gelnhausen, Germany, որը ներկայացնում է խորհրդի գործադիր կոմիտեն որպես վերահսկիչ:

Տվյալների պաշտպանության մեր  Կոնտակտային անձը  և պատասխանատուն Տանյա Բաումն է, էլ. փոստ՝ dpo@eunc.edu.

Ցանկացած ժամանակ դուք հնարավորություն ունեք ՆԵՔ-ի վերահսկիչից տեղեկատվություն ստանալ Ձեր մասին պահվող անձնական տվյալների վերաբերյալ, ինչպես նաև պահանջել ուղղում, ջնջում կամ սահմանափակում: Բացի այդ, իրավասու վերահսկող մարմնին բողոք ներկայացնելու իրավունք կա։ Հատուկ տվյալների և՛ անձնական, և՛ հատուկ տվյալների փոխանցման համար, դուք կարող եք ցանկացած պահի չեղարկել հետագա մշակման համար գործող Ձեր համաձայնությունը: Հետ կանչելու դեպքում, ՆԵՔ-ում պահվող Ձեր արխիվացված տվյալները կսահմանափակվեն: Այս համաձայնությունը չեղարկելու համար նամակ ուղարկեք dpo@eunc.edu Էլ. հասցեին:

Տվյալների պաշտպանության մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել մեր տվյալների պաշտպանության և գաղտնիության քաղաքականության մեջ, հետևյալ հղումով՝ https://www.eunc.edu/privacy-policy/

Համաձայնություն
*
Consent *
*
PersonalAndSpecial *
*
PersonalInformationStudentsConfidential *
*
Այս դիմումում տրված բոլոր տեղեկությունները, ինչքան որ ես գիտեմ, ճշմարիտ և ճշգրիտ են: *
*
  • signature
  • keyboard
Մաքրել